Ուկրաինայում օդային հարձակումներից ապահովագրված չեն նույնիսկ հիվանդանոցները. Մանկական հիվանդանոցը, որը հայտնվել էր ռուսական օդուժի կրակի ներքո, դրա վկայությունն է:
Ռուսական ուժերը շրջապատել են Մարիուպոլ քաղաքը, ինչի արդյունքում, ինչպես իրավապաշտպան կազմակերպություններն են հայտարարում, բնակիչները օրեր շարունակ մնացել են առանց հոսող ջրի եւ էլեկտրականության: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս կապակցությամբ ասել է, որ նման գրոհները
թույլ չեն տալիս մարդկանց նույնիսկ ապահով կերպով հեռանալ իրենց տներից:
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսն էլ ժամանել է Լեհաստան, ուր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկու Patriot մակնիշի հրթիռային մարտկոց է ուղարկել՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի իր դաշնակցին:
Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին խնդրել է իր երկրի տարածքում հաստատել թռիչքազերծ գոտի և տրամադրել ռուսական արտադրության հավելյալ կործանիչներ: ‘’Խոսքը մարդկանց կյանքի մասին է, եւ մենք խնդրում ենք ավելի արագ կերպով կայացնել որոշում: Ուղարկե՛ք մեզ կործանիչներ’’, ասել է Զելենսկին։
Սակայն Միացյալ Նահանգները մերժել է իր բոլոր Միգ-29 մակնիշի կործանիչները գերմանական բազաներ տեղափոխելու Լեհաստանի անսպասելի առաջարկը: ԱՄՆ-ը այն համարում է ‘’բարձր ռիսկային’’ քայլ ամերիկացի այն օդաչուների համար, որոնք դրանք նման դեպքում պիտի տեղափոխեն Ուկրաինա:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քըրբին ասել է.
«Մենք պետք է զգույշ լինենք մեր կայացրած յուրաքանչյուր որոշման համար, որպեսզի է՛լ ավելի չսրենք էսկալացիան:
Թեև Պենտագոնը հայտարարել է, որ օդանավերի ավելացումը ամենաարդյունավետ միջոցը չէ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար, ԱՄՆ-ն ուղարկել է Stinger հակաօդային համակարգեր: Մեծ Բրիտանիան էլ այժմ հայտարարում է, որ Ուկրաինային կտրամադրի «երկիր-երկինք» տիպի պաշտպանության համակարգեր:
Պատերազմը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը, եւ ուկրաինացիները, պատսպարվելով ստորգետնյա կացարաններում, փայփայում են հույսեր, որ իրենց երկրի պաշտպանական ուժերը կբավարարեն, իրենց կյանքը փրկելու համար: