Կոնգրեսը 13.6 միլիարդ դոլար է հատկացնում Ուկրաինային օգնելու համար

Օրենսդիրները համաձայնության են եկել 2022 թվականի համար դաշնային կառավարության ֆինանսավորման վերաբերյալ

ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022 թ. ֆինանսական տարվա համար դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ։ Օրինագիծը կազմում է 1.5 տրիլիոն դոլար։ Այդ գումարը ներառում է 13.6 միլիարդ դոլար՝ Ուկրաինային անվտանգության և մարդասիրական օգնության համար, և 15.6 միլիարդ դոլար՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար, չորեքշաբթի հայտնել են Կոնգրեսի առաջնորդները:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը լրանում է դաշնային կառավարության ընթացիկ ֆինանսավորման ժամկետը։

Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռոուզ Դելորոն ասել է, որ նոր ծրագիրը ներառում է 730 միլիարդ դոլար ոչ պաշտպանական ծախսեր և 782 միլիարդ դոլար՝ պաշտպանական ծախսեր:

«Այս երկկուսակցական համաձայնագիրը կօգնի մեզ լուծել բազմաթիվ հիմնական մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք տանը և արտերկրում, սկսած COVID-19-ից մինչև Ուկրաինայի վրա դաժան և անբարոյական հարձակումը մինչև աշխատասեր ամերիկյան ընտանիքների համար ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը», - ասել է Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Նրանց խոսքով, ծախսերի համապարփակ ծրագիրը ներառում է, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծախսերի ավելացում, այդ թվում՝ ճանապարհների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերակառուցում։

Ծրագիրը նախատեսում է նաև միջոցներ, որոնք ուղղված կլինեն ԱՄՆ ենթակառուցվածքների պաշտպանությանը «Ռուսաստանի և այլ երկրների» կիբերհարձակումներից: