Ինչպես ընդգծել է Մայքլ Քարփենթերը, Բելառուսի տարածքն օգտագործվել է հարևան երկրի վրա հարձակման համար որպես հարթակ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, ընդգծել է, որ «ճշմարտությանը չի համապատասխանում այն պնդումը, որ ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինայում բելառուսական զորքերի բացակայությունը»։
Դիմելով ԵԱՀԿ-ում Բելառուսի ներկայացուցչին՝ Մայքլ Քարփենթերն կոչ է արել չփորձել արդարանալ: Դուք մեջքից հարվածե՛լ եք Ձեր հարևանին, հայտարարել է Քարփենթերը՝ շեշտելով, որ Մինսկը ագրեսիայի մեղսակից է, քանի որ իր տարածքը օգտագործվել է որպես հարթակ հարեւան պետության վրա դաժան, բարբարոսական հարձակման համար: Դուք պատասխանատու եք դրա համար, ասոել է ամերիկացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 5-ին, G7-ի արտգործնախարարները հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ «ռուսական ագրեսիան տեղի է ունեցել Բելառուսի թողտվությամբ»։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին, ներառյալ արտահանման վերահսկողության ընդլայնման, որն ուղղված է նավթավերամշակման արդյունաբերության և կազմակերպություններին, որոնք աջակցում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերին:
Եվրամիությունը համաձայնեցրել է նաև Մինսկի ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ։ Դրանք կներառեն լրացուցիչ սահմանափակումներ ծխախոտի արտադրանքի, հանքային վառելիքի, բիտումային նյութերի և գազային ածխաջրածնային արտադրանքի, փայտանյութի, ցեմենտի, երկաթի և պողպատի արտադրանքի և ռետինե արտադրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքների առևտրի նկատմամբ: Եվրամիությունը մտադիր է նաև ընդլայնել նախկինում սահմանված մի շարք այլ սահմանափակումներ։
Համաշխարհային բանկը հայտարարել է նաև Բելառուսում իր բոլոր ծրագրերի փակման մասին։