Պետքարտուղարը Կրեմլից պահանջել է փոխել կուրսը և դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
Միացյալ Նահանգները կշարունակի ընդլայնել Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինա ներխուժելու համար, ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի իր գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կշարունակենք մեծացնել բացասական ազդեցությունը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի և բոլոր նրանց, ովքեր առաջնորդում և նպաստում են նրա ընտրած պատերազմին և այն ավերածություններին, որոնց այն հանգեցնում է», - լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Ռուսաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել, և մենք երբեք ավելի միասնական չենք եղել»:
Ըստ Բլինքենի՝ եթե Կրեմլը չփոխի իր ուղեգիծը, ապա այն կշարունակի գնալով էլ ավելի շատ մեկուսանալ աշխարհից և ունենալ տնտեսական խնդիրներ: