Ամերիկայում ծնված դահուկորդուհի Այլին Գուն 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կերտեց պատմություն՝ նվաճելով Չինաստանի ոսկե մեդալը կանանց ազատ ոճի Big Air մրցումների դեբյուտում: 18-ամյա Գուն օդում չորսուկես պտույտ մրցույթի իր վերջին ցատկում ստանացավ 94,50 միավոր:
Ֆրանսիան ներկայացնող Թես Լեդոն նվաճեց արծաթը այն բանից հետո, երբ իր առաջին փորձի ժամանակ սահմանեց 94,5 ցուցանիշ, բայց նրա երկու լավագույն ցատկերը կարողացան նրան տալ միայն 187,5 միավոր:
Շվեյցարիան ներկայացնող Մաթիլդա Գրեմոն իր 22-ամյակի առթիվ բրոնզե մեդալ նվաճեց՝ 182,5 միավորով:
Լեռնադահուկային սպորտում ավստրիացի Մաթիաս Մայերը նվաճեց ոսկե մեդալ տղամարդկանց մրցաձեւում՝ պաշտպանելով իր ոսկե մեդալը, որը նվաճել էր 2018 թվականին Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերում։ Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Ռայան Քոքրան-Սիգլը։ Բրոնզե մեդալակիր է դարձել նորվեգացի Ալեքսանդր Աամոդտ Կիլդը:
Կանանց սնոուբորդինգի մրցաշարում Չեխիան ներկայացնող Էսթեր Լեդեցկան հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը հսկա ոլորավայրէջքի մրցաշարում, որը նվաճել էր չորս տարի առաջ Հարավային Կորեայում: Ավստրիացի Դանիելա Ուլբինգը նվաճել է արծաթե, Գլորիա Կոտնիկը` բրոնզե մեդալները: