Չինաստանի դերը` Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության հենքի վրա

Արևմտյան երկրները սպառնում են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե այն ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա։ Այդ դեպքում, երբ Մոսկվան հայտնվի Արևմուտքի պատժամիջոցների ներքո, կարող է օգնության համար հայացքը հառել դեպի արեւելք, դեպի Չինաստան:

Ինչպես Լոնդոնի համալսարանի Չինաստանի հարցերով ինստիտուտի տնօրեն Սթիվ Ցանգն է ասում, ‘’Չինաստանն, ամենայն հավանականությամբ, կորդեգրի ռուսներին ամեն կերպ օգնելու քաղաքականություն, որպեսզի վերջինս դիմակայի Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները’’: Սակայն, ավելացնում է նա, Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն իրականում այնքան ուժեղ չեն, որպեսզի փոխարինեն Ռուսաստանի և Եվրոպայի միջև տնտեսական կապերին:

Ռուսաստանի ազգային հետազոտությունների համալսարանից Դմիտրի Սուսլովի խոսքերով, Ռուսաստանը համոզված է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ավելի մեծ ցավ կպատճառի այն դեպքում, երբ Չինաստանի հետ խորացնի ռազմական գործընկերությունը:

Միևնույն ժամանակ, Չինաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի և Ամերիկայի արձագանքին: Անվտանգության հարցերով վերլուծաբան Ջուլի Նորմանը ‘’Սկայպ’’-ի միջոցով տրված հարցազրույցում շեշտում է, որ չնայած Արեւմուտքի երկրները զորքեր են ուղարկում Արևելյան Եվրոպայի երկրներ, սակայն ոչ մի պետություն չի խոսում Ուկրաինայում զորքեր տեղակայելու մտադրության մասին:

Այստեղ է, որ Չինաստանը այդ հանգամանքը կարող է հաշվի առնել իր իսկ տարածքային վիճաբանության դեպքում: Խոսքը հատկապես Թայվանի մասին է:

Սթիվ Ցանգի խոսքերով, «Չինացիները տեսնում են, թե ինչպես են ամերիկացիներն ու եվրոպացիները շատ խոսում, սակայն շատ քիչ գործում: Այդ հանգամանքն է, որ Չինաստանին կարող է Թայվանի հարցում մղել սխալ հաշվարկների:

Սակայն պետք է հիշել նաեւ, որ Չինաստանի ու Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Պեկինի բազմատրիլիոն դոլար արժողությամբ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը անցնում է նախկին խորհրդային բլոկի մի քանի պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքով: 2016 թվականին բացվել է ուղիղ երկաթուղային և լաստանավային բեռնափոխադրումներ՝ Չինաստանը Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի տարածքներով կապելով Ուկրաինայի սեւծովյան ափերին` այդպիսով շրջանցելով Ռուսաստանը:

Չինաստանը նաև ֆինանսավորել է ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ Կիևի համար մետրոյի նոր գիծ:

Ուրեմն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, չե՞ն կարող արդյոք տարածաշրջանում վնանգվել Պեկինի ներդրումները: Սրանք հարցեր են, որոնք այժմ քննարկման սեղանին են դրված Արեւմուքում, Մոսկվայում եւ Պեկինում:

Կարճաժամկետ հեռանկարում, ասում են վերլուծաբանները, Չինաստանը ցանկանում է մարել եռացող լարվածությունը առնվազն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Չէ որ այն պատրաստվում է հյուրընկալել ձմեռային Օլիմպիական խաղերը: