‘’Հյուսիսային հոսք 2’’ գազատարի նախագիծը կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա’’

«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը կդադարեցվի եւ այդ նախագիծը չեղյալ կհայտարարվի, եթե Ռուսաստանը ռազմական ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա: Այս մասին հայտարարում է ԱՄՆ-ը: Խողովակաշարը, որը ռուսական գազը նախատեսում է Բալթիկ ծովի ընդերքով հասցնել Գերմանիա, կարող է ենթարկվել պատժամիջոցների: Այս մասին էլ հայտարարել են Գերմանիայի պաշտոնատար անձինք:

Արեւմտյան դաշնակիցները վերջին օրերի ընթացում հաճախ են հայտարարում, որ կթիրախավորեն Ռուսաստանի տնտեսությունը: Ռուսաստանին պատժելու ամենաուժեղ հարվածը կարող է դառնալ հենց Հյուսիսային հոսք 2 գազատարի չեղարկումը:

«Ես ուզում եմ շատ հստակ ասել. եթե Ռուսաստանը այս կամ այն կերպ ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ն առաջ չի շարժվի», - NPR ռադիոկայանին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Նա ավելացրել է, որ ‘’ԱՄՆ-ը կաշխատի Գերմանիայի հետ՝ ապահովելու համար, որ այս նախագիծն առաջ չընթանա’’: Ինչ վերաբերում է Գերմանիայի ներկա դիրքորոշմանը, ապա, ինչպես նշվեց, Բեռլինն առայժմ միայն սահմանափակվում է նախագծի

նկատմամբ պատժամիջոցներ կիրառու հնարավորության մասին հայտարարությամբ:

Երկրի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խորհրդարանում ասել է, որ արևմտյան դաշնակիցները «աշխատում են ուժեղ պատժամիջոցների փաթեթի վրա», որն ընդգրկում է կետեր, որոնք ներառում են նաեւ ‘’Հյուսիսային հոսք 2’’-ը:

ԱՄՆ-ի Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում այն բանից հետո: Նա նկատի ունի այն հանգամանքը, որ Վաշինգտոնը գրավոր պատասխան է տվել ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ Մոսկվայի մտահոգություններին:

Բլինքենը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինի: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում նոր անդամներ իր կազմում չընդունելու մասին Ռուսաստանի պահանջը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը նշել էր, թե պատրաստ է անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի նկատամամբ սկսել պատժամիջոցների կիրառում, եթե նա որոշի ներխուժել Ուկրաինա:

«Մեր կողմից իրականացվելիք քայլերն անմիջապես կուղղվեն դեպի այն բնագավառները, որոնց նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա Ռուսաստանում: Խոսքը միջազգային առումով տնտեսապես ու ֆինանսապես Ռուսաստանի մասնակցության մասին է, տեխնոլոգիական միջոցների կարողություններին զարկ տալն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են պաշտպանությունը», ասել է Բլինքենը։

Փորձագետներն ասում են, որ ամբողջ աշխարհում հազարավոր ֆինանսական հաստատություններ միմյանց կապող SWIFT ցանցից Ռուսաստանին կտրելը Մոսկվայի ամենամեծ մտահոգությունն է: Վերլուծաբաններից Բիլ Բրաուդերի խոսքերով, ‘’Եթե Ռուսաստանը կտրվի SWIFT-ից, ինչպես դա արեցին ամերիկացիները Իրանի դեպքում, այն կհայտնվի տնտետսական գորշ մի դարաշրջանում’’: