ԱՄՆ-ի բժիշկները շարունակում են հորդորել ծնողներին պատվաստել 5-ից բարձր տարիք ունեցող երեխաներին
Your browser doesn’t support HTML5
Մինչև հինգ տարեկան երեխաները մնում են ամենախոցելի խմբերից մեկը, քանի որ նրանք դեռ չեն կարող պատվաստվել։ Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան կես միլիոն մանկահասակ երեխաների մոտ ախտորոշվել է COVID-19, ինչը 80%-ի աճ է 2021 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ: