Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող օմիկրոնը կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:
Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաեւ, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:
Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:
‘’Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են’’, ասել է նա: