«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը և նրա աշխատակազմը հաճախակի են ենթարկվում սպառնալիքների հետաքննչական նյութեր հրապարակելու պատճառով: Սպանել են թերթի մի քանի լրագրողների, որոնց թվում է եղել Աննա Պոլիտկովսկայան, որը հայտնել է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների հարցը վեր հանելու փաստով:
Պոլիտկովսկայայի հուշահամալիրը վանդալիզմի էր ենթարկվել դեկտեմբերին՝ Օսլոյում Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսային 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնելուց ընդամենը մի քանի օր անց:
«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Մուրատովը խոսել է Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության պաշտպանության և պահպանման համար մղվող պայքարի և այն մասին, թե ինչպես է բռնության և իրավական գործողությունների սպառնալիքը ազդում լրատվության վրա:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուրատովն ասում է, թե հետխորհրդային ժամանակաշրջանում վերսկսված գրաքննության, հետապնդումների եւ սպանությունների ալիքը վեր խոյացավ հասարակության կողմից այն հանդուրժելու պատճառով: Նրա խոսքերով, ամերիկացի հետազոտող Օլգա Վելիկանովայի այն վերլուծությունը, որի համաձայն Ստալինը ժամանակին դիմում էր բռնությունների, քանի որ ժողովուրդը պատրաստ էր անազատություններին եւ բռնաճնշումներին:
‘’Ինձ թվում է, որ շատ առումներով այս պատմությունը կրկնվում է, մարդիկ պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել իրենց համար: Եթե դա այդպես է, ապա նրանք պատրաստ չեն վերսկսել պատասխանատվությունը խոսքի ազատության այս հիմնական արժեքի համար’’, ասում է նա:
‘’Մեր պատմության մեջ առաջին անգամ փողը դարձավ խնդիր: Սոցիալիզմի պայմաններում բոլորը վաստակում էին մոտավոր հաշվարկով նույն գումարը`110-ից 350 ռուբլի: Քաղբյուրոյի անդամների աշխատավարձը կազմում էր 520 ռուբլի: Այժմ հարկավոր է վճարել հիփոթեքը, հակառակ դեպքում ընտանիքը կարող է վտարվել: Հիմնականում իմ երկրում փողը չի նշանակում անձնական ազատություն, ընտրության ազատություն: Ավելի շուտ դա նշանակում է կախվածություն, կախվածություն պետությունից’’, ասում է Մուրատովը։
Թե ինչի կարիք ունենք լրագրողները Ռուսաստանում հարցին, Մուրատովը տալիս է հետեւյալ պատասխանը.
‘’Ընթերցողների աջակցությունը շատ կարևոր է։ Խորհրդարանում ոչ ոք չի ներկայացնում ժողովրդին. Ներկայացված են միայն իշխանությունները։ Ուստի լրատվամիջոցները դարձել են յուրօրինակ խորհրդարան ընթերցողների համար՝ ներկայացնելով ժողովրդի շահերը։
Նա հիշեցնում է, որ միայն անցած երկուսուկես ամիսների ընթացքում հարյուրից ավելի մարդ է հայտարարվել «օտարերկրյա գործակալ»։ ‘’Դա գրեթե նույնն է, ինչ ժամանակին համարում էին «ժողովրդի թշնամի». Այո, ստալինյան ենթատեքստով, իսկ Ռուսաստանում հենց ստալինյան ենթատեքստն է, որը կրկին շրջանառության մեջ է հիմա, «օտարերկրյա գործակալը» «ժողովրդի թշնամին» է։
Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք ստանձնել են մեր լրագրողներին, իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին ընդունելու վեհ առաքելությունը’’։
Թե որն է ավելի վտանգավոր Ռուսաստանի լրագրողների համար, ուղղակի բռնությու՞նը, թե՞ ռեպրեսիվ օրենքները հարցին Մուրատովը պատասխանում է.
‘’Առկա է լրատվամիջոցների դեմ պետության հիբրիդային պատերազմ, որը վարում են տարբեր մարդիկ, ովքեր իրենց համարում են պետության ներկայացուցիչներ։ Հիբրիդային պատերազմի բնույթն այնպիսին է, որ դուք կարող եք սպանվել և նույնիսկ չիմանալ, թե ով է դա արել:
Սակայն, եթե խոսում ենք այն մասին, թե լրագրողի համար ո՞ր սպառնալիքն է ավելի մեծ՝ օրենքը, թե բռնությունը, ֆիզիկական բռնության սպառնալիքը, ինչպես միշտ, ավելի մեծ է։
Վանդալները պղծել են մեր շենքում Պոլիտկովսկայայի հուշատախտակը։ Մինչ այդ ամենուր թունավոր հեղուկ էին լցնում ու մեկ շաբաթ անհնարին էին դարձել աշխատելը։
Մեզ ուղարկեցին փոշիներ և խոզի կտրված գլուխ, որի մեջ խրված էր ՍՍ-ի նացիստական դաշույնը’’, ասում է նա:
Հարց. Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է գրաքննությունը: Կարո՞ղ են լրագրողները դատարանում բողոքարկել այն, ինչ նրանք համարում են գրաքննություն և հաղթել:
Մուրատով. Լրագրողները չեն կարող հաղթել ռուսական դատարանում. Նրանք կարող են հաղթել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մենք այնտեղ շարունակ հաղթում ենք: Բայց միշտ պարտվում ենք ռուսական դատարաններում։ Այդպես են այժմ գործերը։
‘’Մենք ստեղծել ենք կորպորատիվ պետություն։ Իշխող վերնախավն ապրում է իր օրենքներով, մնացած մարդիկ ապրում են այլ օրենքներով: Մենք ապրում ենք այն օրենքներով, որոնք նրանք ստեղծել են մեզ համար’’, ասում է Մուրատովը։
Նրա խոսքերով, այս օրենքներով լրագրողները ոչինչ չեն կարող անել, չեն կարող աշխատել, չեն կարող լիարժեք կատարել իրենց լրագրողական պարտականությունները։