Արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի մահվան կապակցությամբ Օբաման ասել է, որ Խաղաղության մրցանակի դափնեկիրը «համընդհանուր ոգի է եղել»:
Ըստ ‘’Reuters’’-ի նա հիշեցրել է, որ Տուտուն Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ փոքրամասնության կառավարման դեմ պայքարի վետերան էր, որի նպատակն է եղել «իր երկրի ազատագրումը եւ պայքարել է հանուն արդարության ու ազատության»:
Նախագահի պաշտոնում 2013 թվականին էր Բարաք Օբաման Քեյփթաունում հանդիպել ՄԻԱՎ-ի հիմնադրամ հաստատած Տուտուին: Նույն թվականին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի հետ արքեպիսկոպոս Տուտուն ֆուտբոլ էր խաղացել երեխաների հետ նույն քաղաքում:
1984 թվականին Տուտուն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ապարտեիդի դեմ ոչ բռնի պայքար ծավալելու համար։ Մեկ տասնամյակ անց նա ականատես եղավ այդ ռեժիմի վախճանին և նախագահեց Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը, որը ստեղծվել էր այդ մռայլ օրերում կատարված վայրագությունները բացահայտելու համար:
Տուտուն ե՛ւ սեւամորթների ե՛ւ սպիտակամորթների կողմից է համարվել այս ժողովրդի խիղճը, եւ իրավամբ դարձել է հաշտեցման եւ պառակտված ժողովրդին միավորելու իսկակական խորհրդանիշ:
‘’Reuters’’ գործակալությունը հիշեցնում է, որ Տուտուն քարոզում էր ոչ բռնի պայքար ընդդեմ սպիտակամորթ փոքրամասնության բռնակալության: Բայց նրա պայքարը Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում շարունակվեց նաեւ ընդդեմ սևամորթ քաղաքական վերնախավի, նրանցից եւս պահանջելով արդարություն այնպես, ինչպես պահանջում էր սպիտակամորթներից: