Անտոնի Բլիքկենն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջին այցն է իրականացնում դեպի Հարավարևելյան Ասիա, այն սկսելով Ինդոնեզիայից:
Ինդոնեզիան «ծանր քաշային» երկիր է չափազանց վճռական նշանակություն ունեցող տարածաշրջանում, ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում է Բրայան Հարդինգը Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտից: Հարավարևելյան Ասիան իրոք մեծ գործոն է իր 650 միլիոն բնակչությամբ և երեք տրիլիոն դոլարի տնտեսությամբ, ասում է նա։
Հարավչինական ծովում նավարկության ազատությունը Բլինքենի այցի առանցքային կետն է մի տարածաշրջանում, որտեղ, նրա խոսքերով, Չինաստանի գործողությունները սպառնում են տարեկան 3 տրիլիոն դոլար արժողությամբ ապրանքների տեղաշարժին:
«Ահա այդ պատճառով ենք մենք մեծապես մտահոգված Հյուսիսարևելյան Ասիայից մինչև Հարավարևելյան Ասիա և Մեկոնգ գետից մինչև Խաղաղօվկիանոսյան կղզիներ Պեկինի ագրեսիվ գործողություններով։ Իր պետական ընկերություններին սուբիսավորելու միջոցով ազատ շուկային վնաս հասցնելով, արտահանումները մերժելով եւ այլոց արտոնություններ տալով, անօրինական ու անվերահսկելի ձկնորսությամբ զբաղելով, այն մեծ վնաս է հասցնում տարածաշրջանի մյուս երկրներին, որոնք ուզում են տեսնել փոփոխություն այդ վարքագծի մեջ’’, ասել է Բլինքենը:
Չինաստանն արագ արձագանքել է Բլինքենի խոսքերին: Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, թե Միացյալ Նահանգները մի կողմից ուռճացնում է ‘’չինական սպառնալիքը’’, մյուս կողմից` հայտարարում, թե չունի Չինաստանի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն: ‘’Իսկ այս տեսակի ինքնահակասական պրակտիկան չի համապատասխանում մեր երկու պետությունների ղեկավարների միջեւ անցկացված հանդիպման ոգուն’’, ասել է նա:
Հարավչինական ծովում հաճախակի են առերեսումները չինական նավերի հետ։ Բլինքենը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ապահովել, որ այս տարածաշրջանի մարդիկ և երկրներն ունեն իրենց ապագայի և գործընկերների ընտրության հարցում ազատության իրավունք, ասում է Հարդինգը:
Բլինքենը նաև այցեր է կատարելու Մալայզիա և Թաիլանդ, որտեղ քննարկման լուրջ թեմա են լինելու Մյանմարում զինված ուժերի կողմից իրականացված հեղաշրջումն ու դրա հետեւանքները: