«Տան կնոջ ձեռքի սուրճը խմում են, երբ տունը մաքուր է»
Your browser doesn’t support HTML5
69-ամյա Սրբուհի Սահակյանն օրն սկսում է քաղաքի մաքրությամբ։ Կնոջն է վստահված քաղաքի կենտրոնի մի հատվածը։
Վաղ առավոտյան, անկախ տարվա եղանակի պայմաններից, երբ ողջ քաղաքը դեռ նոր-նոր է արթնանում, նա քաղաքի այս հատվածն ազատում ինչպես բնության առաջացրած, այնպես էլ՝ մարդկանց թափած աղբից։