Անհրաժեշտ է, արդյոք, նոր պատվաստանյութ Omicron տարբերակի դեմ

COVID-19 պատվաստանյութ արտադրողները պետք է պատրաստ լինեն հարմարեցնել իրենց արտադրանքը՝ Omicron տարբերակից պաշտպանվելու համար, ուրբաթ օրը, ըստ Ռոյթըրզ գործակալության, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակը

Քրիստիան Լինդմայերը, ելույթ ունենալով Ժնևում, ասել է, որ կառոիյցը դեռ ուսումնասիրում է նոր տարբերակի փոխանցելիությունն ու սպառնալիքի չափը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում անցյալ ամիս:

COVID-19-ի գծով ԱՀԿ-ի համակարգող Մարիա վան Կերխովը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ «օրերի ընթացքում» ավելի շատ տեղեկատվություն կլինի Omicron նոր տարբերակի փոխանցելիության մասին։ Ըստ ԱՀԿ խոսնակի էլ, Delta-ն շարունակում է մնալ աշխարհում ամենավարակիչ տարբերակը:

BioNTech-ը և Pfizer Inc-ը միասին արտադրել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերից մեկը: Աշխարհում կիրառվել է արդեն ավելի քան երկու միլիարդ այս ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութի չափաբաժին: Մտավախություններ կան, որ պատվաստանյութերը կարող են լավ չգործել անցյալ ամիս ի հայտ եկած Omicron տարբերակի դեմ: Դրա մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Գերմանական BioNTech-ը պետք է կարողանա համեմատաբար արագ հարմարեցնել իր կորոնավիրուսային պատվաստանյութը՝ Omicron տարբերակի դեմ, ուրբաթ օրը Reuters-ին ասել է գործադիր տնօրեն Ուգուր Շահինը:

«Այս տարբերակը կարող է վարակել պատվաստված մարդկանց: Մենք ակնկալում ենք, որ վարակված մարդիկ, ովքեր պատվաստվել են, պաշտպանված կլինեն այս ծանր հիվանդություններից», - ուրբաթ օրը Reuters Next համաժողովի ժամանակ տված հարցազրույցում ասել է Շահինը:

BioNTech-ի գործադիր տնօրենը, ում աշխատանքը մինչև COVID-19 կորոնավիրուսի ի հայտ գալը կենտրոնացած էր քաղցկեղի վրա, ասել է, որ նոր տարբերակը ի հայտ է եկել ավելի շուտ, քան նա ակնկալում էր:

«Այս արագ մուտացված վիրուսը ի հայտ եկավ ավելի շուտ, քան սպասում էի: Ես կարծում էի, որ այն առաջ կգա հաջորդ տարի»,- ասում է նա:

Շահինը նաև նշել է, որ վիրուսի մուտացիաները նշանակում են, որ չի բացառվում, որ պատվաստումները դառնան տարեկան, ինչպես սեզոնային գրիպի դեպքում է: Նա հավատացած է, որ որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի պատրաստել նոր պատվաստանյութ այս նոր տարբերակի դեմ: Հարցն այն է, թե որքան հրատապ է այս հարցը, նշում է Շահինը: