Թայվանը հայտարարել է, որ դա իրեն հնարավորություն կտա «կիսվել իր ժողովրդավարական ձեռքբերումների պատմությունով»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թայվանին հրավիրել է ժողովրդավարության առցանց գագաթնաժողովին՝ ավելի քան 100 երկրների հետ միասին, ներառյալ Հայաստանն ու Վրաստանը։
Այս քայլը զայրացրել է ավտորիտար Չինաստանին, որը մասնակիցների ցուցակում չկա:
Թայվանը շնորհակալություն է հայտնել Բայդենին հրավերի համար և ասել, որ հանդիպումը հազվագյուտ հնարավորություն կլինի ինքնակառավարվող ժողովրդավարության համար՝ ամրապնդելու իր դիրքերը միջազգային ասպարեզում:
«Այս գագաթնաժողովի միջոցով Թայվանը կարող է կիսվել իր ժողովրդավարական ձեռքբերումների պատմությունով», - ասել է Թայվանի նախագահի գրասենյակի խոսնակ Խավիեր Չանգը։
Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը տեղի կունենա առցանց՝ դեկտեմբերի 9-10-ը։