Լրտեսության կասկածանքով Թուրքիայի կողմից ձերբակալված իսրայելցի ամուսինները հինգշաբթի օրը վերադարձել են տուն՝ մեկշաբաթյա կալանքից ազատվելուց հետո։
Մորդի և Նատալի Օկնինները վերադարձել են Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող իրենց տուն, որտեղ նրանց դիմավորել են ընտանիքի անդամներն ու լրագրողների մեծ խումբը:
Պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը զույգին և թուրք մի քաղաքացու ձերբակալել էր, երբ ինչ որ տեղեկություն էր ստացվել Ստամբուլի ասիական կողմում գտնվող ռադիո և հեռուստատեսային աշտարակում աշխատող մի աշխատակցից:
Աշխատակիցը պնդում էր, որ զույգը աշտարակի ռեստորանից լուսանկարում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտակայքում գտնվող տունը:
Ձերբակալված երեք անձանց սպասվում էր դատավարություն Ստամբուլի դատարաններից մեկում «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը կալանավորումից հետո հերքել է, որ զույգն աշխատել է իսրայելական գործակալությունում։