ԵՄ մեղադրում է Բելառուսին՝ ներգաղթյալների միջոցով սահմանային ճգնաժամ հրահրելու մեջ

Կիրակի օրը նոյեմբերի 14-ին ներգաղթյալները շարունակում են բնակվել ժամանակավոր ճամբարում ծանր պայմաններում Բելառուսի և Լեհաստանի սահմանին

Բելառուսական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում ճամբարից, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ վառելափայտ կտրում և Կարմիր խաչի աշխատակիցներից մարդասիրական օգնություն ստանում, գրում է Ռոյթերսը։

Միևնույն ժամանակ, լեհական սահմանապահ ուժերը հաղորդում են, որ իրադրությունը սահմանին գնալով ավելի ու ավելի է լարվում, հատկապես երբ, ըստ լեհական սահմանապահ ծառայության, ներգաղթյալները հրահանգներ և համապատասխան սարքավորումներ են ստանում բելառուսական կողմից. սպասվում է, որ վերջիններս կարող են ձեռնակել սահմանը ճեղքելու ևս մեկ «մեծ փորձ»:

Հազարավոր ներգաղթյալներ եկել են Բելառուս՝ Եվրամիության սահմանը հատելու ակնկալիքով, սակայն ցուրտ եղանակային պայմանների պատճառով հայտնվել են փակուղում:

Եվրոպան Բելառուսին մեղադրում է «հիբրիդային հարձակման» մեջ, ըստ որի Մինսկը խրախուսում է ներգաղթյալների ժամանումը Բելառուս ու նրանց անօրինական ներթափանցումը Լեհաստան: Բելառուսը բազմիցս հերքել է մեղադրանքները։