Լրագրություն և/կամ ամուսնություն. Jnewsի աղջիկները
Your browser doesn’t support HTML5
Ջավախում առաջին անգամ ամբողջովին կանանց կողմից հիմնած լրատվամիջոցը կարծրատիպեր է կոտրում Վրաստանի էթնիկ հայերով բնակեցված համայնքում։
Անտեսելով իրենց հասցեին հնչած և հնչող սպառնալիքները՝ 5 աղջիկները շարունակում են լրագրությամբ զբաղվել մի քաղաքում, որտեղ կնոջը հարիր չէր անգամ ռեստորանում ճաշելը։