«Մենք գրեթե անզոր ենք, քանի որ դեղամիջոցները, որոնք մենք օգտագործում եինք նման հիվանդների համար, այլեւս ադյունավետ չեն», - ավելացրեց նա:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը կորոնավիրուսից մահացածների թիվը հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 734-ի, ընդ որում հոսպիտալացումները նախորդ շաբաթվա հետ համեմատ աճել են ավելի քան հինգ անգամ:
Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Ուկրաինան, արձանագրում է պատվաստման ցածր մակարդակ. մինչ այժմ 41 միլիոն բնակչությունից միայն մոտ 7 միլիոնն է ամբողջությամբ պատվաստված:
Այս նախկին խորհրդային հանրապետությունը Արևելյան Եվրոպայի այն երկրներից է, որտեղ պատվաստումների մակարդակն ամենացածրն է մայրցամաքում: Այն այսօր վերապրում է համավարակի նոր ալիք՝ արձանագրելով աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշ:
Պատվաստումների խրախուսման համար Ուկրաինան այն պարտադիր է դարձրել պետական որոշ հատվածի համար, օրինակ՝ ուսուցիչների:
Նոր կանոնակարգերը, ըստ երևույթին, ազդեցություն են ունեցել. 1,5 միլիոն ուկրաինացիներ անցած շաբաթ ստացել են կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ չափաբաժինը: Դա երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ շաբաթ:
Կիևի մունիցիպալ աշխատող Հալինան նրանց թվում էր, ովքեր պարտավոր էին պատվաստվել, որպեսզի պահեն իրենց աշխատանքը: Նա սակայն ասում է, որ կամավոր չէր պատվաստվի երբեք:
«Այդ ամենը սուտ է: Մարդիկ պատվաստվում են: Ես նույնպես պատվաստվել եմ և դեռ շարունակում եմ վատառողջ լինել: Արդեն ութ օր է, ինչ պատվաստված եմ, սակայն ամբողջությամբ չեմ վերականգնվել», - ասում է Հալինան՝ պատասխանելով պատվաստանյութի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին:
Երկրի շրջանների կեսը խստացրել է արգելափակման սահմանափակումները «կարմիր գոտի» դասակարգվելուց հետո։
Առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն ճեպազրույցում ասել է, որ հիվանդանոցային բուժում պահանջող հիվանդների 94%-ը պատվաստված չէ։ Թթվածնի պաշարներով մահճակալների երկու երրորդը զբաղված է։
Ուկրաինան համաճարակի սկզբից գրանցել է ընդհանուր առմամբ 2,8 միլիոն կորոնավիրուսային դեպք և 64,936 մահ: Ամռանը որոշակի նվազումից հետո վերջին շաբաթներին նոր դեպքերի օրական ցուցանիշը հասել է շուրջ 16,000-20,000-ի, այդ թվում՝ 19,120-ը՝ անցած օրվա ընթացքում:
Եվրոպայում պատվաստումների ամենացածր մակարդակ ունեցող երկրները գրեթե բոլորը գտնվում են արևելքում, ներառյալ նախկին խորհրդային հանրապետություններն, ինչպիսիք են Ռուսաստանը և Ուկրաինան, ինչպես նաև ԵՄ ներկայիս անդամ խորհրդային երկրներից Ռումինիան և Բուլղարիան: