Pfizer պատվաստանյութը ցույց է տալիս ավելի քան 90% արդյունավետություն երեխաների մոտ

Pfizer-ը հայտարարել է, թե ապացուցված է, որ իրենց COVID-19 պատվաստանյութն ավելի քան 90% արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների համար:

Մոտ 2300 երեխա է մասնակցել փորձարկմանը, 90%-ից ավելի արդյունավետությամբ:

ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի դեպարտամենտի խորհրդականներն այսօր հանդիպում են՝ քվեարկելու, թե արդյոք անհրաժեշտ է առաջարկել պատվաստանյութն այդ տարիքային խմբի համար:

Հետազոտությունը չի ցույց տվել անվտանգության նոր վտանգ, բայց և՛ Pfizer, և՛ Moderna պատվաստանյութերը կապված են սրտի վրա բացասաբար ազդեցության հազվագյուտ դեպքերի հետ, որը կոչվում է միոկարդիտ:

Pfizer-ը ենթադրում է, որ 5-ից 11 տարեկանների խմբում միոկարդիտի մակարդակը հավանաբար ավելի ցածր է, քան 12-15 տարեկանների մոտ: Այն նաև գնահատել է, որ պատվաստումներով կանխված COVID-ի հետ կապված հոսպիտալացումների թիվը շատ անգամ գերազանցում է միոկարդիտի հնարավոր դեպքերի թիվը։

Եթե Սննդի եւ դեղերի դեպարտամենտը թույլատրի պատվաստանյութը 5-ից 11 տարեկան երեխաների համար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի խորհրդականները կհանդիպեն նոյեմբերի 2-ին և 3-ին՝ քննարկելու, թե ինչպես պետք է պատվաստումները կիրառվեն:

Your browser doesn’t support HTML5

Pfizer պատվաստանյութը ցույց է տալիս ավելի քան 90% արդյունավետություն երեխաների մոտ