Ռուսաստանում սեպտեմբերի 23-ին գրանցվել է կորոնավիրուսի հետ կապված մահացության 820 դեպք, ինչն այս երկրում մեկ օրվա ընթացքում գրանցված մահացությունների թվի ամենաբարձր ցուցանիշն է: Նույն օրն այստեղ հայտնաբերվել է 21438 նոր վիրուսակիր: Այս թվերը ցույց են տալիս, որ համավարակը շարունակում է արագ տարածվել Ռուսաստանում:
Իշխանությունները հայտնում են սակայն, թե չկան նոր սահմանափակումներ սկսելու ծրագրեր, սակայն իրենք ուշադրությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը: Ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել, ‘’Որքան ես գիտեմ, չնայած թվերի աճին, Ռուսաստանի որեւ հատվածում նոր որոշումներ այս ուղղությամբ չեն կայացվել’’:
Ռուսաստանում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 միլիոն 355 հազար դեպք: Վիրուսի հետ կապված հիվանդություններին զոհ է այստեղ գնացել 201,445 մարդ: Վիճակագրության դաշնային գործակալության տվյալներով սակայն, մահացությունների թիվը հասնում է 365 հազարի: Կան այլ տվյալներ նաեւ այն մասին, որ Ռուսաստանում քովիդ հիվանդությունը խլել է ավելի քան կես միլիոն մարդու կյանք: