Կորոնավիրուսի դեմ պայքարն` աշխարհի դպրոցներում

Ավելի քան մեկ տարի հեռավար ուսուցումից հետո այս տարի աշխարհի տարբեր ծայրերում երեխաները վերադարձան դպրոցական շենքեր: Սակայն նոր ուսումնական տարին պահանջում է համաճարակային իրավիճակին համապատան պայմաններ:

Որոշ երկրներում ամեն օր ստուգում են աշակերտների ջերմությունը, ստուգում ձեռքերի մաքրությունը, պահանջում, որ բոլորը կրեն դիմակներ:

Իսրայելում առաջին օրը բոլոր աշակերտները հանձնել են կորոնավիրուսի թեստեր: Ինչպես դպրոցներից մեկի տնօրեն Ուրի Փերելմանն է ասում, թեստավորումը պարտադիր չէ: ‘’Սակայն երեխաների ծնողները գերազանց են համագործակցում իշխանությունների հետ ու հարգում իրենց ըտրյալների կողմից ընդունված որոշումները’’, ասում է նա:

Մեքսիական, որտեղ դպրոցներում սովորում է 30 միլիոն աշակերտ, վերաբացել է իր հազարավոր դպրոցների դռները: Պահանջները նույնն են` դիմակի կրում, ջերմության չափում, ձեռքերի հիգիենիկ լվացում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այս տարի աշխարհում դպրոցների դռներն են բացվել 660 միլիոն աշակերտների առջեւ:

ԱՀԿ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, անցած ժամանակահատվածում երեխաները մեծ վնաս են կրել ոչ միայն կրթական բնագավառում, այլ նաեւ միմյանց հետ շփվելու հնարավորությունից զուրկ լինելու պատճառով:

‘’Դա նկատելիորեն է ազդել աշակերտական տարիքի երեխաներից շատերի մտավոր կարողությունների վրա’’, ասում են նրանք:

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել դպրոցներին ու ծնողներին ցուցաբերել զգուշություն, որտեղ դպրոցներ են վերադարձել 12 միլիոն աշակերտներ:

Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնել է համավարակը կրկնվելու վտանգի մասին մտահոգությունները եւ շեշտել պատվաստումները շարունակելու կարեւորությունը:

Ինդոնեզիայի դպրոցների դասասենյակներում նույնիսկ արգելված է խոսելը: Պարտադիր է դիմակ կրելը: Չպատվաստված որեւէ ուսուցիչ չունի աշխատելու իրավունք:

Հնդկաստանը որոշել է դպրոցները վերաբացել ոչ թե նույն օրը, այլ աստիճանաբար:

Ինչպես փորձագետներն են ասում, երեխաների համար կորոնավիրուսը մեծ վտանգ չի հանդիսանում, եւ ճիշտ է դպրոցները վերաբացելու որոշումը: Խոսքը հատկապես այն երկրների համար է, որտեղ ոչ բոլոր աշակերտներն ունեն դասերին առցանց մասնակցելու հնարավորություն: