Երեքշաբթի օրը Ջեյմս Սփիրսը խնամակալությունը դադարեցնելու մասին միջնորդությունը ներկայացրել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան: Փաստաթղթում նշված է, որ Ջեյմս Սփիրսը ուզում է հարցը լուծել իր դստեր համար ամենաշահեկան տարբերակով, եթե նա կարծում է, որ կարող է ինքնուրույն տնօրինել իր կյանքը, այժմ նա իրավասու է դա փորձել:
Գործով հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 29 -ին: Դեռևս պարզ չէ, թե երբ գործը քննող դատավորը կկայացնի որոշում: Բրիթնի Սփիրսի փաստաբանն այս կապակցությամբ չի տվել որևէ մեկնաբանություն:
Խնամակալությունը հաստատվել է 2008 թվականին, երբ Բրիթնի Սփիրսի մոտ նկատվեցին մտավոր խնդիրներ, երբ բազմաթիվ լրատվամիջոցներ, պապարացիներ ագրեսիվ կերպով հետապնդում էին նրան ամենուր: Այդ ժամանակ էր, որ Բրիթնին կորցրեց խնամակալությունը իր երեխաների նկատմամբ: