ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Լեհաստանում ընդունված փոխհատուցումների ու մամուլի մասին օրենքները

Պետքարտուղարն ասել է, որ այս օրենսդրական ակտերը «հակասում են այն սկզբունքներին և արժեքներին, որոնց հավատարիմ են ժամանակակից ժողովրդավարությունները»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Լեհաստանում ընդունված օրենքները և կոչ արել նախագահ Անջեյ Դուդային չստորագրել դրանք: Պետքարտուղարն ասել է, որ այս օրենսդրական ակտերը «հակասում են այն սկզբունքներին և արժեքներին, որոնց հավատարիմ են ժամանակակից ժողովրդավարությունները»:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Լեհաստանի խորհրդարանն այսօր ընդունեց օրենք, որը խստորեն սահմանափակում է Հոլոքոստը վերապրածների և նրանց ընտանիքների, ինչպես նաև հրեա և ոչ հրեա այլ սեփականատերերի փոխհատուցում ստանալու գործընթացը Լեհաստանում կոմունիստների օրոք անօրինական առգրավված գույքի շուրջ», - ասել է Բլինքենը:

«Մենք կոչ ենք անում նախագահ Դուդուին չստորագրել այս օրենքը կամ, օգտագործելով իրեն տրված նախագահի լիազորությունները, ներկայացնել օրինագիծը Լեհաստանի Սահմանադրական դատարան», - ասում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ -ն նույնպես «խորապես մտահոգված է» Լեհաստանի Սեյմի ստորին պալատի ընդունած օրինագծով, որը թիրախավորում է երկրի ամենահայտնի անկախ լրատվական ալիքը: Վեերջինս ամերիկյան ամենամեծ ներդրումներից մեկն է երկրում:

«Այս օրինագիծը սպառնում է մամուլի ազատությանը և կարող է խաթարել Լեհաստանի կայուն ներդրումային միջավայրը», - ասել է պետքարտուղարը:

«Այս օրենսդրական ակտերը հակասում են այն սկզբունքներին և արժեքներին, որոնց հավատարիմ են ժամանակակից ժողովրդավարությունները», - ընդգծել է Բլինքենը: «Մենք կոչ ենք անում Լեհաստանի կառավարությանը ոչ միայն խոսքով, այլև գործով ցույց տալ այս ընդհանուր սկզբունքներին հավատարմությունը»: