Չորեքշաբթի օրը օգոստոսի 4-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների կրակը հասել էր ածխով աշխատող էլեկտրակայան, հայտնում են տեղական իշխանությունները:
Քեմերկոյ էլեկտրակայանում բռնկված հրդեհի պատճառով ոստիկանները տարհանել են շրջակայքում բնակվող մարդկանց:
Բնապահպաններին մտահոգված են, որ կրակը կարող է բռնկել նաև էլեկտրակայանի տարածքում գտնվող ածուխի պահեստավորման բլոկը, որը նաև կարող է հանգեցնել օդի աղտոտվածության բարձր մակարդակի:
Տեղական իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ բնական աղետի խորացումից խուսափելու համար: Չորեքշաբթի վաղ առավոտյան դատարկվել են բռնկվող նյութերով բեռնված բեռնատարները: