Դիքսի անվանումը ստացած անտառային հրդեհը շարունակվում է արագ տարածվել հյուսիսային Կալիֆոռնիայում, ստիպելով բնակչությանը հեռանալ իրենց տներից: Կրակը շարունակվում է արդեն երեք շաբաթ: Այս ընթացքում այն այրել է մոտավորապես 3200 քառակուսի կիլոմետր տարածք: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի միայն 35 տոկոսը: Գրինվիլ քաղաքում կրակին կուլ է գնացել մի քանի շենք: Միեւնույն ժամանակ 160 կմ հեռավորությամբ Ռիվեր անվանումը կրող հրդեհը շարունակվում է հարավային ուղղությամբ: Այն ստիպել է Սակրամենտո քաղաքի մոտակայքում գտնվող անտառածածկ երկու մարզերից բնակիչների տարհանում: Այն այրել է վեց քառակուսի կիլոմետր տարածք:
Սակայն օդերեւութաբաններն ասում են, թե եկող գիշեր սպասվող սառը եղանակը կարող է նպաստել կրակը մարելու աշխատանքներին: