19 տարի առաջ էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը երկրի զինված ուժերին տվեց Իրաք ներխուժում իրականացնելու իրավունք: Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն այսօր ասում է, որ այդ իրավունքն արդեն ‘’հնացած է’’:
Երկրի փոխպետքարտուղար Ուենդի Շերմանն ավելի վաղ ասել էր, որ Բայդենի վարչակազմը նույնպես պաշտպանում է 2002 թվականին ռազմական գործողություններն արտոնելու որոշման կասեցումը:
‘’2002 թվականին տրված արտոնությունն այսօր անհրաժեշտ չէ ամերիկացիներին ահաբեկչությունից պաշտպանելու համար: Նախագահն այդ նպատակն իրականացնելու համար այլ միջոցներ ունի’’, ասել է նա:
Սակայն սենատորներից ոմանք դեմ են, որ ամերիկյան բանակը զրկվի Իրաքում գործելու իրավունքից: Հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշն օրինակ ասում է, թե ‘’Մերձավոր Արեւելքում զորքերի արդեն իսկ կրճատման պարագայում այս իրավունքը վերացնելու հանգամանքը սխալ ուղերձ կդառնա: Եւ այդ ուղերձն արդեն իսկ գնում է դեպի Իրան:
Ինչ վերաբերում է նախագահ Ջո Բայդենին, ապա նա ասել է, որ Իրաքում ամերիկյան մատական առաքելությունն ավարտվելու է մինչեւ տարեվերջ: Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերն արդեն իսկ հետ են քաշվում Աֆղանսանից, այստեղ քսան տարի տեղակայված լինելուց հետո: