Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:
Համանախագահները վերահաստատում են հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և հորդորում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը միասին վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող կառուցվածքային օրակարգը առանց նախապայմանների:
Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: