Երեքշաբթի ավելի ցուրտ եղանակն օգնեց հանդարտեցնել ԱՄՆ-ի արևմուտքում երկու հսկայական անտառային հրդեհները, սակայն անցած հանգստյան օրերին հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի մի փոքրիկ համայնքում ունեցվածքի զգալի կորուստներ գրանցվեցին:
Հյուսիսային Կալիֆոռնիայի լեռներում տեղի ունեցած անտառային հրդեհների հասցրած վնասը վերանայող թիմերը մինչ այժմ արձանագրել են 36 շինության ավերում:
Հիմնականում դաշնային հողերում տարածվող այս հրդեհը ԱՄՆ-ում տասնյակ խոշոր հրդեհների շարքում է:
Գիտնականներն ասում են, որ կլիմայի փոփոխությունը վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ի արևմտյան շրջանները շատ ավելի տաք և չոր է դարձրել և կշարունակի եղանակը դարձնել առավել ծայրահեղ, իսկ անտառային հրդեհներն՝ ավելի հաճախակի և կործանարար:
Իշխանությունները նաև հույս ունեն, որ ցուրտ ջերմաստիճանը, խոնավության բարձրացումը և անձրևները կօգնեն հաղթահարել Օրեգոնի հարավում այրվող երկրի ամենամեծ հրդեհը:
Կայծակից առաջացած կրակը Օրեգոնի Կլամաթ և Լեյք շրջաններում ոչնչացրել է 161 տուն, 247 օժանդակ շինություն և 342 տրանսպորտային միջոց: Վերջին զեկույցը նախազգուշացնում է, որ թվերը կարող են աճել և տեղեկացնում, որ հրշեջները աշխատում են կրակը մարելու ուղղությամբ:
Your browser doesn’t support HTML5