Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է վերածվել քաղցկեղի դեմ պայքարի

Երբ որեւէ վիրուս հայտնվում է օրգանիզում, իմունային համակարգն անմիջապես սկսում է գրոհել ընդդեմ այդ վարակի: Սակայն COVID-19-ը կարծես թե կարողանում է խաբել մեր իմունային համակարգին:

Քլիվլենդի կլինիկայի գիտական հարցերով տնօրեն Միքալա Գաքը իմունային նման համակարգը համեմատում է գողի կողմից տան ահազանգման համակարգը չեզոքացնելու հետ: Այսինքն կորոնավիրուսը անջատում է մարդու իմունային համակարգն այնպես, ինչպես գողն է անջատում տան ահազանգման համակարգը:

Նրա խոսքերով, մեր մարմնում դա տեղի է ունենում վարակի կողմից օրգանիզմ մուտք գործելու ամենասկզբից:

Կորոնավիրուսի ամենամտահոգիչ տեսակներից մեկը Դելտա տարատեսկն է: Այն ավելի վարակիչ է ու ավելի արագ տարածվող: Դելտան այսօր ամենատարածված տարատեսակն է Միացյալ Նահանգներում: Գաքի թիմն այժմ ուսումնասիրում է այս տարատեսակի հետ կապված ամեն մի մանրամասնություն եւ փորձում գտնել նոր դեղամիջոց պատրաստելու համար գլխավոր պայմանները:

“COVID-19-ի այս ֆերմենտը թիրախավորելով, կարող ենք արգելափակել վիրուսին, ինչպես նաեւ զարկ տալ իմունային համակարգին’’, ասում է նա:

Գեքն ու նրա թիմը համագործակցում են մի շարք այլ լաբորատորիաների հետ: Հաջողության դեպքում նրանք կարող են առաջարկել COVID-19-ով տառապող անձանց նոր եղանակով բուժելու միջոցներ: Չի բացառվում այնպիսի միջոցի հայտնաբերումը, որը կբուժեր վիրուսներով սկսվող այլ հիվանդություններ, ինչպես օրինակ քաղցկեղը: