Ներկայիս եղանակային պայմաններն ու երաշտը մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել հրդեհների:
Հրդեհների հարցերով ազգային միջգերատեսչական կենտրոնը, որը համակարգում է ԱՄՆ-ում անտառային հրդեհների դեմ պայքարի համար ռեսուրսների մոբիլիզացումը, նախազգուշացրել է, որ շատ արևմտյան նահանգներ բախվում են անտառային հրդեհների սովորականից ավելի շատ հավանականությանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Վիդեոկոնֆերանսի մասնակիցների թվում էին դեմոկրատ նահանգապետեր Գավին Նյուսոմը (Կալիֆոռնիա), Ջարեդ Փոլիսը (Կոլորադո), ՄիշելԼուժան Գրիշամը (Նյու Մեքսիկո), Սթիվ Սիսոլակը (Նեվադա), Քեյթ Բրաունը (Օրեգոն) և Ջեյ Ինսլին (Վաշինգտոն), ինչպես նաև հանրապետական նահանգապետեր Սփենսեր Քոքսը (Յուտա) և Մարկ Գորդոնը (Վայոմինգ):
Երեք հանրապետական նահանգապետեր չմասնակցեցին քննարկմանը, որոնց թվում են Արիզոնայից Դուգ Դյուսին, Այդահոյից Բրեդ Լիթլը և Մոնտանայից Գրեգ Ջիանֆորտը: