ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Թվիթերյան գրառումով անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին:
"Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը",- ասված է գրառման մեջ: