Ծայրահեղ աջակողմյան ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը հույսեր էր փայփայում հաղթանակ տոնել այս շաբաթ: Հարցումները ցույց էին տալիս, որ առաջին անգամ ազգայնական ուժերը կարող էին վերահսկողության տակ վերցնել Ֆրանսիայի 13 նահանգներից առնվազն մեկը: Ոմանք այս ընտրությունները կապում էին հաջորդ տարվա նախագահական ընտրությունների հետ, ուր կրկին չի բացառվում քաղաքական ընդհարումը Լը Պենի ու Մակրոնի միջև:
Սակայն կիրակի օրվա արդյունքները հիասթափեցրին երկու գործիչներին: Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը հաջողություն չունեցավ ընտրություններին, իսկ ծայրահեղ աջակողմյան ուժերին հաջողվեց առաջ անցնել միայն երկրի հարավային Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազուրիի շրջանում, ուր ծայրահեղ աջակողմյան թեկնածու Թիերի Մարիանիին հաջողություն ունեցավ: Վերլուծաբանների կարծիքով սակայն Մարիանիի համար երկրորդ փուլը կդառնա լուրջ մարտահրավեր. National Rally կուսակցության համար դժվար կլինի առավելության հասնել այլ թեկնածուների հանդեպ, կարծում են փորձագետները:
Այստեղ ՝ Բուրգոն-Ֆրանչ-Կոմպտե արևելյան շրջանում, National Rally կուսակցության շրջանային ղեկավար Ջուլիեն Օդուլը մի քանի միավորով հետ է մնում սոցիալիստների թեկնածու ու առաջատար, շրջանի գործող ղեկավար Մարի-Գույտ Դուֆայից: Օդուլը կոչ է անում իր աջակիցներին գալ քվեարկության հաջորդ կիրակի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ չմասնակցությունը, ըստ նրա, հավասարազոր է Մակրոնի օգտին քվեարկության:
Օդուլը փորձում է ընտրվել մի շրջանում, որը կարևոր արդյունաբերական կենտրոն է: Այստեղ նաև զարգացած է գյուղատնտեսությունը ի դեմս գինեգործության, անասնապահության և պանրի արտադրության:
Իր կողմնակիցների հանրահավաքին նա հայտարրաեց, թե կարծում է, որ ֆրանսիացիների մեծ մասը գիտակցում է, որ Մարին Լը Պենը և Ազգային հանրահավաքը ճիշտ էին բոլոր հարցերում: Մենք ճիշտ էինք ներգաղթի, աղքատության, իսլամիզմի հարցերում, իսկ տեղական մակարդակում բևեռվածությանը և բժշկական ծառայությունների պակասի հարցերում: Այսօր մեր բոլորկանխատեսումները իրականացվել են, ասում է ծայրահեղ աջակողմյան ուժերի թեկնածուն:
Օդուլի մրցակիցները պնդում են, որ Ազգային հանրահավաքը մոլորեցնում է ընտրողներին՝ քարոզարշավի ժամանակ անդրադառնալով հանցագործությունների մակարդակին և ներգաղթի դեմ պայքարին, որոնք չեն գտնվում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներքո:
Օդուլը հակասական է նաև այլ պատճառներով: 2019 թ.-ին նա շրջանային խորհրդի նիստում մահմեդական կնոջը հրահանգել է հանել իր գլխաշորը: Ավելի ուշ տարածվել է տեղեկություն, որը նա հերքում է, ըստ որի՝ նա ծաղրանքով է մոտեցել ֆերմերների ինքնասպանությունների հարցին: Այս ամենն անշուշտ անդրադարձել է Օդուլի վարկանիշի վրա:
Հունիսի 27-ին նախատեսվում է անցկացնել տեղական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես այստեղ իրենց կդրսևորեն ծայրահեղ աջակողմյան ուժերը, պարզ կդառնա մոտ օրերին: