«Հին տանը կռվում էինք քնելու տեղերի համար». Ղարաբաղից տեղահանված բազմանդամ ընտանիքը նոր տուն է ստացել
Your browser doesn’t support HTML5
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի Դսեղ
ու Դեբետ համայնքներում տներ է կառուցել Ղարաբաղից տեղահանված ու Հայաստանում
ապաստանած 13 ընտանիքների համար։ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղից Գայանեի բազմանդամ (վեց երեխա) ընտանիքն առաջին երկու երջանիկներից է։