«Չգիտենք՝ վաղը ինչ կլինի». Գեղարքունիքում անվտանգությունը բոլոր խնդիրներից առաջինն է դարձել

Your browser doesn’t support HTML5

Սոցիալական խնդիրների պակաս չունեցող Գեղարքունիքի մարզում մարդկանց թիվ մեկ մտահոգությունն այլևս սահմանների անվտանգությունն է։ Ադրբեջանի կողմից նաև այս մարզի ուղղությամբ երկրի պետական սահմանը հատելու լուրն անհանգստացրել է անգամ սահմանից համեմատաբար հեռու Ծովազարդ և Լճափ գյուղերի բնակիչներին։