ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես գրառում է կատարել ադրբեջանական զինուժի կողմից սահմանը հատելու մասին:
"Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը",- գրել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Շիֆը հորդորել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է:
"Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը",- նշել է կոնգրեսական Շիֆը: