՛՛Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից հայազգի կալանավորվածներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանիազատ արձակումը և կոչ անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ձերբակալվածների, կալանավորվածների և զոհվածներիմասունքների փոխանակման գործընթացը և հարգել կալանավորվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովման պարտավորությունները:
Հիշեցնելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը` համանախագահները կողմերին հորդորում են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Համանախագահները խրախուսում են կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ ՝ անդրադառնալով համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշված մնացած մտահոգիչ ոլորտներին: Այն ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո"