Անչափահաս փախստականների «քաղաք»՝ ԱՄՆ սահմանին

Էկվադորից մեկնարկած երեք հազար կիլոմետրանոց ճանապարհորդությունից հետո Խոսե ԼուիսԲոյեդուանան հասել է Միացյալ Նահանգներ: Նա պատմել է, որ անցել է գետը և ԱՄՆ մուտքգործել հունվարի 26-ին՝ Միգել Ալեմանի սահմանային անցակետով։

Նրա ծնողները Էկվադորից ԱՄՆ են տեղափոխվել 13 տարի առաջ: Մարտին ԱՄՆիշխանությունները երեխային վերամիավորեցին մոր և հոր հետ` հաստատելով, որ վերջիններսնրա օրինական խնամակալներն են: Հոր՝ Կառլոս Լոզադայի խոսքով, որդու հետ լինելուերջանկությունն այլևս հավերժ է։

Բոյեդուանան 3 տարեկանից Էկվադորում ապրում էր իր տատիկ-պապիկների հետ: Այսպատմությունն արտացոլում է Բայդենի վարչակազմի՝ ընտանեկան բաժանումներից խուսափելուքաղաքականությունը, ինչն անտեսվել էր Թրամփի վարչակազմի օրոք: Բայց Սպիտակ տունընաև հստակ ասում է, որ ապաստան խնդրելը չի երաշխավորում մուտքը ԱՄՆ:

Հարավային սահմանի համակարգող Ռոբերտա Ջակոբսոնի խոսքով՝ «Ուզում եմ շեշտել այն, որշատ մարդիկ չեն ստանա դրական պատասխան Միացյալ Նահանգներում իրենց ապաստանիհայցերին և հնարավոր է, որ գործընթացի ավարտին նրանք վերադառնան իրենց երկրներ: Այնպես որ, իրոք, պետք է սպասել, քանի որ հետագայում միգուցե Միյացյալ Նահանգներհասնելու համար ավելի շատ տարբերակներ լինեն, ավելի անվտանգ, էժան և ապահով»:

Բայց շատ ընտանիքներ չեն լսում: 70-անց Էդա Քրիստելիան ապրում է իր երիտասարդթոռնուհու հետ Տեխասի սահմանին հարակից Մեքսիկայի ապաստարանում: Նա ասում է, որ ԱՄՆիշխանությունները զույգին հետ են ուղարկել Մեքսիկա, երբ նրանք փորձել են հատել սահմանը:Տատիկի խոսքով՝ ինքն այս ճանապարհը անցել է, քանի որ հրաժարվել է աղջկա Չիկագոյումբնակվող մոր խնդրանքը կատարել և երեխային ինքնուրույն ուղարկել սահմանից այն կողմ:

Այս ընտանիքի պատմությունը սահմանին միգրանտների աճող դեպքերից մեկն է միայն, քանիոր Բայդենի վարչակազմը փորձում է ապահովել եկողների անվտանգությունը: Պետդեպարտամենտի աշխատակից Էմիլի Մենդրալան ասել է։ «Մենք աշխատում ենքտարածաշրջանի գործընկերների հետ՝ կանխելու առանց ուղեկցողի երեխաների վտանգավորճանապարհներով միգրացիան։

Մինչդեռ հանրապետական օրենսդիրները Բայդենի վարչակազմին մեղադրում են սահմանինմիայնակ անչափահասների թվաքանակի աճի մեջ: Էլ Պասո շրջանի հանրապետականկուսակցության անդամ Ռայմունդո Բակայի խոսքով՝ դա բաց սահման է:

Իսկ մինչ Բայդենի վարչակազմը աշխատում է գտնել երկարաժամկետ ճգնաժամի կայուն լուծում, Խոսե Լուիս Բոյեդուանան վերջապես հասել է իր նպատակին: «Երջանկություն կարող է լինելմիայն ծնողների հետ»,-ասում է նա։

Տասնյակ հազարավոր միայնակ անչափահասներ այժմ գտնվում են ԱՄՆ սահմանի մոտ՝սպասելով իրենց գործերի քննությանը։ Ամերիկայի ձայնի լրագրողը զրուցել է նրանցից միքանիսի հետ։