«ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը արդարանում է՝ ասելով տեխնիկական խափանում է տեղի ունեցել»․ Էդմոն Մարուքյան
Your browser doesn’t support HTML5
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց՝ սուր ելույթներով, ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում։ Ռուսաստանի որևէ պատվիրակ այդպես էլ ելույթ չունեցավ ողջ քննարկման ընթացքում, մինչդեռ սպասվում էր, որ ելույթների միջոցով նրանք նաև կհստակեցնեն իրենց քվեարկության պատճառները։