Զոհված զինվոր Գևորգ Մարգարյանի տղան ծնվեց պատերազմից հետո՝ ապրեցնելով 2 ընտանիքներին
Your browser doesn’t support HTML5
18-ամյա Գևորգ Մարգարյանը մինչ բանակ գնալն ամուսնացել էր, երեխայի էին սպասում: Սակայն զորակոչվելուց 3 ամիս անց սկսվել է ԼՂ 44-օրյա պատերազմը՝ խաթարելով երիտասարդ զույգի երջանիկ կյանքը: 18-ամյա կինը՝ Թագուհին ամուսնու մասին միայն ներկայով է խոսում: