Մարտին ծնված փոքրիկ Մալեքը մեկ ամսական էլ չկա: Նրա մայրը՝ Շերգինը հղիացել էր համաճարակի ընթացքում: Շատ այլ կանանց նման նրան խորհուրդ էին տվել խուսափել հիվանդանոց հաճախակի այցելություններից և պահպանել վարակից խուսափելու համար բոլոր կանոնները:: Այդուհանդերձ օգոստոսին նա վարակվել էր COVID-19-ով: Շերգինը ամիսներ շարունակ անհանգստացել է, վախենալով որ վիրուսը կարող էր վնասել իր դեռ չծնված երեխային:
"Դպրոցները պետք է վերաբացվեին, իսկ ես մեկ ամիս անկողնային հսկողության տակ էի: Ամուսինս ստիպված էր հոգ տանել թե իմ և թե մեր մյուս երկու երեխաների մասին: Ապա, երբ հաստատվեց, որ վարակվել էի կորոնավիրուսով, շատ անհանգիստ էի, թե ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ երեխայի համար: Անընդհատ մտածում է, իսկ եթե այս, իսկ եթե այն"
Լոնդոնում Սուրբ Ջորջի անվան հիվանդանոցի մանկաբարձ Ասմա Խալիլը այն բժիշկների թիմից է, ովքեր ուսումնասիրում էին կորոնավիրուսի ազդեցությունը հղի կանանց և նրանց երեխաների վրա:
"Մենք ընդգրկել ենք ավելի քան վեց միլիոն հղի կանանց 40 ուսումնասիրություններ աշխարհի 17 երկրներից և համեմատել ենք նրանց հղիության արդյունքները COVID-19 համաճարակի ընթացքում համաճարակի նախորդ ժամանակահատվածի հետ"
Զեկույցում ասվում է, որ մահացած ծնունդների թիվն աճել է գրեթե մեկ երրորդով: Հղիության ընթացքում մահացած կանանց թիվը նույնպես աճել է գրեթե մեկ երրորդով:
Այն կանանց թիվը, ովքեր արտարգանդային հղիության համար արտակարգ իրավիճակների կարիք ունեին, համաճարակի ընթացքում վեց անգամ բարձր է եղել, քան նախորդ տարի:
Lancet բժշկական ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրությունը նաև հաղորդում է սթրես և անհանգստություն ունեցող կանանց թվի զգալի աճի մասին:
Խալիլն ասում է, որ մահացած ծնունդների և հղիների մահացության պատճառը COVID-19-ով վարակվելով չի պայմանավարոված, այլ ինչպես նա է նկարագրում, դրա անուղղակի վնասի արդյունքն է:
Ամբողջ աշխարհում սահմանափակումները նշանակում են, որ կանայք ժամանակին չեն գնում հիվանդանոցներ ստուգումների:
Ցանկացած խնդիր հնարավոր չէր շուտ հայտնաբերել և լուծել ավելի փոքր միջամտությունների միջոցով, օրինակ, արտարգանդային հղիությունները հասան այն կետին, երբ շտապ վիրահատություններ պահանջվեցին:
Խալիլի խոսքերով, առայժմ չկան հետազոտություններ, որոնք վիրուսը կապում են նորածինների շրջանում գրանցվող մտավոր խնդիրների հետ, ինչը "լավ նշան է", հավելում է նա: