«Որ օրը մեր գյուղը տան, ամեն ինչ թողնելու ենք կիսատ, գնանք». ԼՂ Հադրութի Ազոխ գյուղից տեղահանված Ժիրայրը նորից է կառուցում

Your browser doesn’t support HTML5

Ասրյանների ընտանիքը որդի է կորցրել, հայրական տուն ու գերեզման: Հարազատ գյուղից չվերցնելով անգամ մի լուսանկար՝ Ժիրայրը ընկերների օգնությամբ զրոյից նոր տան հիմքեր է գցել Արարատի մարզում: Թեև վստահ չէ, որ կկարողանա ավարտել այն, բայց պատրաստ են անգամ միայն ծածկ ունենալուն պես տեղափոխվել: