Բելառուսում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Բելառուսի հետ համերաշխության օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 7-ին:
«Ամեն օր, բայց հատկապես այսօր ՝ Բելառուսի հետ Համերաշխության օրը, Միացյալ Նահանգներն իր աջակցություն է հայտնում Բելառուս ժողովրդին՝ դեպի ժողովրդավարություն, ազատություն և արդարություն վերջինիս ձգտման հարցում: Հիմնարար ազատությունները բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն են, և դրանց ապահովումը հասունացել է անկախ, ինքնիշխան Բելառուսում», - ասված է հայտարարության մեջ:
«Դեկտեմբերին Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունեց և նախագահը ստորագրեց Բելառուսի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ինքնիշխանության մասին 2020 թ. ակտը, որը ուղղակիորեն արտահայտում է Ամերիկայի դիրքորոշումը. ԱՄՆ-ն աջակցում է բելառուս ժողովրդին, պահանջում է հարգել մարդու իրավունքները և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոտնահարում են Բելառուսի ժողովրդի իրավունքները: Միացյալ Նահանգները կաշխատեն եվրոպացի գործընկերների հետ ՝ սատարելով նրանց, ովքեր ձգտում են հաստատել ինքնիշխանություն, ժողովրդավարություն Բելառուսում, որտեղ պետք է տիրի օրենքի գերակայություն», - ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում մեջբերվում են բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչի խոսքերը. «Ազատությունը շուտափույթ կազմակերպված տոն չէ, ինչպես երազում էինք: Պետք է անցնել երկար ճանապարհ»:
«Անկախ նրանից, թե որքան երկար ու ոլորուն կարող է լինել այս ճանապարհը, ի նշան համերաշխության, Միացյալ Նահանգներն անցնում է այն Բելառուսի ժողովրդի հետ միասին», - ընդգծել է Մինսկում ամերիկյան դեսպանատունը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարները հայտարարություն են տարածել Բելառուսի հետ համերաշխության օրվա կապակցությամբ:
«Մենք համերաշխ ենք բելառուս ժողովրդի հետ և շարունակում ենք ոգեշնչվել այն փաստից, որ շաբաթ առ շաբաթ այդքան շատ մարդիկ են դուրս գալիս փողոց՝ պահանջելով իրենց ապագան որոշելու իրավունք», - նշված է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսի և հանրապետական Մայքլ Մաքքոլալի հայտարարության մեջ:
«Լուկաշենկոյի ոչ լեգիտիմ ռեժիմը պետք է վաղուց հեռանար ՝ թույլ տալով անցկացնել նոր, ազատ և արդար ընտրություններ, և ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին», - ընդգծված է հայտարարության մեջ:
Կոնգրեսականները նաև նշել են, որ ԱՄՆ հավատարիմ է միջատլանտյան իր դաշնակիցների հետ համագործակցությանը` Բելառուսի ժողովրդի ձգտումներին աջակցելու համար` ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և իրենց երկրում ինքնիշխանության հաստատման հարցում: