Ի պատասխան CBS հաղորդավարի հարցին Բայդընը նշել է, որ իր կարծիքով Թրամփը չպետք է ստանա գաղտնի տեղեկությամբ բրիֆինգները անկայուն բնավորության պատճառով:
Դա ոչ մի կապ չունի Կապիտոլիումի վերջին հարձակման հետ, ասել է Բայդընը: Նախագահը չի պատասխանել այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Թրամփը ստանար գաղտնի տեղեկատվությունը:
«Ես նախընտրում եմ չշահարկել այս թեման», - ասաց Բայդընը: Նա նշել է, որ վախենում է, որ Թրամփը կարող է պատահաբար գաղտնազերծել տեղեկատվությունը:
ԱՄՆ նախկին նախագահները սովորաբար ստանում են հետախուզական տեղեկատվություն նույնիսկ պաշտոնը լքելուց հետո: Նրանք նաև իրավունք ունեն հատուկ ծառայություններից պահանջել գաղտնի տեղեկատվություն:
Դոնալդ Թրամփի հարաբերությունները ԱՄՆ հետախուզական հաստատությունների հետ սրված են, քանի որ նա բազմիցս քննադատել է ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին: Ըստ Թրամփի նախկին աշխատակիցների, ի տարբերություն Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի, որոնք երկար հանդիպումներ են անցկացրել հետախուզության ոլորտի պաշտոնյաների հետ, Թրամփի մասնակցության ճեպազրույցների հաճախականությունը շատ ավելի փոքր էր և շատ ավելի կարճ ժամանակի տեսանկյունից: