ԱՄՆ-ը ֆինանսական այս տարում 290 միլիոն դոլար կտրամադրի «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու» համար
Այս մասին նշված է 2021 թ. ֆինանսական տարվա կառավարության աշխատանքը ֆինանսավորելու մասին օրենսդրական փաթեթում, որը կիրակի օրը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Պետքարտուղարությանը հատկացվող միջոցներից նախատեսվում է տրամադրել 290 միլիոն դոլար ՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու և աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու փորձերի դեմ պայքարելու համար»:
Միաժամանակ, 300 միլիոն դոլար է հատկացվում Չինաստանի ազդեցությանը հակազդելու նպատակով: