Մոսկվան փորձում է կանխել Բոսնիայի անդամակցությանը ՆԱՏՕ. դիվանագիտական նոր սկանդալ

Ռուս փորձագետները մեկնաբանում են վերջերս բռնկված այն սկանդալը, որն առաջ եկավ, երբ դեկտեմբերի 14-ին Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը ՌԴ արտգործնախարար Լավրովին նվիրեց հնագույն մի սրբապատկեր, որը, կարող է գողացված լինել Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքից

Քաղաքական գիտությունների դոկտոր Յուլի Նիսնևիչի խոսքով, սրբապատկերակը Բոսնիա և Հերցեգովինա է փոխանցվել անօրինական ճանապարհով, ենթադրամաբ վարձկանների կողմից, ովքեր գործում են ուկրաինական Դոնբասի անջատողականների շրջանում: Ըստ Նիսնեւիչի, այլ տարբերակներ գործնականում չկան:

«Բոսնիական պատերազմի ժամանակ շատ ռուսներ կռվում էին սերբերի կողմից», - հիշում է քաղաքագետը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: «Գաղտնիք չէ նաեւ, որ սերբերը մասնակցել են ռազմական գործողություններին (ուկրաինացի զինվորականների դեմ) Դոնեցկում ու Լուհանսկում: Վարձկանները սովորաբար, հաճախ առանց հասկանալու, իրենց հետ վերցնում են այն ամենն, ինչ վատ է պահպանվել: Նրանցից մեկը, օգտվել է իրավիճակից և գողացել սրբապատկերակը, որն այնուհետև հայտնվել է սեւ շուկայում (Բոսնիա և Հերցեգովինայի): Ամեն դեպքում, ինձ թվում է, որ այստեղ ոչ մի կրոնական բաղադրիչ չկա և չի էլ կարող լինել»,- ասում է Նիսնեւիչը:

Միջազգային փորձագետների կարծիքով, սերբերի կողմից բոսնիական պատերազմին մասնակցել են մի քանի հազար կամավորներ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից:

Թվում է, որ Միլորադ Դոդիկի շրջապատը չգիտեր սրբապատկերի ծագման մասին, շարունակում է Նիսնեւիչը: Հակառակ դեպքում, նա բացատրում է, այս պատմությունը սադրանքի տեսք կունենար: «Ընդհակառակը, սա երկու կողմերի դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիր է: Եթե արտաքին գործերի նախարարին ներկայացվի այնպիսի սրբապատկեր, որի վրա դրոշմակնիք կա մեկ այլ պետության պատկանելիության մասին, դա անընդունելի է: Եթե Դոդիկին և նրա օգնականներին մի փոքր արդարացնում է օտար լեզվի չիմացությունը, ապա ռուս դիվանագետները, ընդունելով նման նվերներ, առանց նայելու, թույլ տվեցին անընդունելի սխալ, որը հանգեցրեց միջազգային սկանդալի և երկրի հեղինակությանը հասցրեց հերթական հարված», - ասում է ռուս քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, Նիսնևիչը շեշտում է՝ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը հասկանալի է: Այստեղ հիմնական գործոնն է կանխել այս երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ցույց տալ, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում այդքան էլ մեկուսացված չէ, և որ այն դեռևս նշանակալի դերակատար է Բալկաններում:

Անդրեյ Օկարա. Ռուսաստանը ձգտում է կանխել Բոսնիայի և Հերցեգովինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Օկարան նույնպես կարծում է, որ Լուգանսկի շրջանից Բոսնիա և Հերցեգովինա հին սրբապատկերի փոխանցման տարբերակները շատ չեն:

Երկու իրական ճանապարհ կա, ասում է Օկարան. «2014 թվականից հետո ընդհանուր խառնաշփոթի և սանձարձակ հանցագործության պատճառով, որը միշտ ուղեկցում է ռազմական գործողություններին, այդպիսի սրբապատկեր կարող է փոխանցված լինել մշակութային կոթողների սեւ շուկա, իսկ այնտեղից՝Դոդիկի գործընկերներին: Բացի այդ, սրբապատկերը կարող էին Բոսնիա և Հերցեգովինա փոխանցել Դոնբասում կռված զինյալները»:

Լուգանսկի շրջանում կան հին հավատացյալ համայնքներ, հիշում է Օկարան. «Մասնավորապես, դրանքքահանաներն են (այսպես կոչված «Բելոկրինեցկյան համաձայնություն»): Սակայն, դատելով դրոշմակնիքից, դժվար թե այս սրբապատկերը գտնված լիներ որևէ եկեղեցում: Ամենայն հավանականությամբ, այն պահվում էր թանգարանում կամ թանգարանային ֆոնդերում»:

Նիսնեւիչի նման, Օկարան շեշտում է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրումը Հյուսիսատլանտյան դաշինքին Մոսկվայի համար ամենացավոտ հարցերից մեկն է, և Սերգեյ Լավրովի այցը Բալկաններ պետք է դիտարկել այս համատեքստում:

«Նպատակն այստեղ պարզ է. դանդաղեցնել բոլոր հնարավոր միջոցներով կանխել Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ ավելի փոքր չափով՝ Եվրամիությանը: Ռուսաստանն այս գործընթացն ընկալում է որպես ծայրաստիճան ցավոտ: Այստեղից էլ գալիս է Բալկաններում իր ներկայությունն ընդգծելու նրա մոլուցքային ցանկությունը», - նշում է վերլուծաբանը:

Օկարան նաև նշեց, որ փորձելով խոչընդոտել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրությանը ՆԱՏՕ-ի օգտին՝ Մոսկվան երբեմն գործում է բավականին կոպիտ, ինչը, մասնավորապես, ի ցույց դրվեց Լավրովի վերջերս կատարած այցի ընթացքում, որը հանգեցրեց միջազգային կրկնակի սկանդալի:

Հիշեցնենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության երկու անդամներ ՝ Ժելկո Կոմժիչը և Շեֆիկ Ջաֆերովիչը, հրաժարվել են հանդիպել Ռուսաստանի նախարարի հետ, քանի որ, նրանց կարծիքով, Լավրովի հայտարարությունն այցի նախօրեին Դեյթոնի համաձայնագրերի վերաբերյալ հակասում է Բոսնիա և Հերցեգովինայի դիրքորոշմանը: