Լեռնային Ղարաբաղի հադրութի շրջանի վերջին երկու գյուղերը, որոնք հայկական ուժերը կարողացել էին պահել 44-օրյա պատերազմի ողջընթացքում, այլևս հայերինը չեն: Այդ մասին փաստում է ռուսական կողմի մեկ օրվա տարբերությամբ հրապարակած երկու քարտեզները: Առաջինում նշված էր, որ Մեծ Թաղեր Խծաբերդ գյուղերը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են, հաջորդ օրը հրապարակվածքարտեզում՝ ադրբեջանցիների:
Անհասկանալի գործարքի մասին հայկական կողմից որևէ պաշտոնական պարզաբանում չի հնչել: Փոխարենը Ռուսաստանի խաղաղապահուժերի հրամանատարը հաստատել է հանգստյան օրերին հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերը: Գեներալ-լեյտենանտ ՌուստամՄուրադովի պնդմամբ՝ խախտումը «կանխվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունքում»:
Մուրադովը չի նշել, թե կողմերից որ մեկն է խախտել հրադադարի ռեժիմը:
«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում, տեղի է ունեցել հրադադարի ռեժիմիխախտում: Դա կանխվեց ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունքում: Իրավիճակը տարածքում կայունացել է: Ռուսխաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և աջակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփմումներին»,- AP գործակալությանն ասել է նա:
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրեցին խաղաղ գործարքը խախտելու մեջ:
Սա նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի առաջին նկատելի խախտումն էր:
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներն ասում են, որ ուրբաթ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը գրոհ է սկսել, որի արդյունքումվիրավորվել են հայ երեք զինծառայողներ:
Նույն օրը ՀՀ ՊՆ-ն նաև մեղադրանք ներկայացրեց, որ ադրբեջանական բանակը շաբաթ օրը հարձակում է նախապատրաստել ԼեռնայինՂարաբաղի հարավում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը արձագանքեց՝ մեղադրելով Հայաստանին նոր բախումների մեջ և սպառնաց:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ ուշ երեկոյան հայտարարության մեջ նշել է, որ կանխել են հայկական«սադրանքները» և վերականգնել հրադադարի ռեժիմը:
Հայ պաշտոնյաները հայտնեցին, որ երկու գյուղերն ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանական բանակի կողմից, որը վերահսկում էդեպի իրենց տանող միակ ճանապարհը:
Ռուսաստանը առնվազն հինգ տարով գրեթե 2000 խաղաղապահ է տեղակայել խաղաղության գործարքը հաստատելու ևփախստականների վերադարձը դյուրացնելու համար:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 39,7 հազար տեղահանվածներ արդեն վերադարձել ենԼեռնային Ղարաբաղ: Կառույցի վստահեցմամբ՝ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական բնակության վայրերվերադարձի, մարդասիրական օգնության, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվտանգությունը: