Սոցիալական ցանցերի միջոցով շփումները երբեմն դառնում են նույնիսկ ընտանեկան վեճերի առիթ: Օրինակ Քեւինի ընտանիքի անդամները նրա հետ գրեթե չեն խոսում 2016 թվականից ի վեր, երբ նա քվեարկեց հօգուտ Հիլարի Քլինթընի: Իսկ երբ խոսում են, զրույցը վերաեծվում է վեճի:
Լյուբով Բորոդն ու նրա եղբայրը` Յակովը ԱՄՆ են Ռուսաստանից տեղափոխվել ավելի քան քառասուն տարի առաջ: Այն ժամանակ նրանք քվեարկում էին նախագահի հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն Ջորջ Բուշից հետո Լյուբովը նախընտրեց դեմոկրատներին, եւ ընտանիքի անդամների հետ հարաբերությունները սրվեցին:
Փորձագետների խոսքերով, ԱՄՆ-ում մարդկանց միջեւ բեւեռացումը նոր երեւույթ չէ: Սակայն այսօր այն ավելի է խորանում սոցիալական ցանցերի միջոցով: Ինչպես համացանցի անվտանգության հարցերով փորձագետ Սյու Շեֆն է ասում, ինքն անձամբ սոցիալական իր հաշվից հանել է նախկինում ընկերացած մեծ թվով անձանց: ‘’Առցանց ատելության համաշխարհային համաճարակը’’ վերնագրով գրքի հեղինակ Սյու Շեֆն ասում է, թե ‘’երբ զգում եք, որ ինչ որ հարցում անհնար է լեզու գտնել ինչ որ մեկի հետ, ամենաճիշտ ճանապարհը ձեր կայքից նրա անունը ջնջելն է, որպեսզի նրանից այլեւս չստանաք հաղորդագրություններ’’:
Հետաքրքիր մի հաշվարկ. ԱՄՆ-ում դեմոկրատներին աջակից անձանց շարքում երեք անգամ ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր սոցիալական ցանցերում իրենց հաշվեհամարից հանում են իրենց ընկերներին: Մեկ այլ հետաքրքիր տվյալ. Քվեարկություններին մասնակից ամերիկացիների 80 տոկոսն ընդում են, որ չունեն մրցակից կուսակցությանն աջակից ընկերներ: Ինչ վերաբերում է առցանց ժամադրություններին, ապա պետք է ասել, որ այստեղ գրանցված անձանց 84 տոկոսն ասում են, թե չեն ցանկանում ժամադրվել նրանց հետ, ովքեր իրենց հետ համամիտ չեն քաղաքական հարցերում:
Վերադառնալով այս պատմության հերոսին` Քեւինին, ասենք, որ նա փակել է ‘’Ֆեյսբուք’’-ի իր էջը, եւ այժմ իրեն ավելի թեթեւ է զգում: Նա այժմ է ըմբռնում, որ դրանից հետո ջերմացել են իր եւ իր ընտանիքի անդամների հարաբերությունները: Եվ ինչպես փորձագետներն են խորհուրդ տալիս, նման քայլի պիտի գնան հատկապես այն հասարակություններում, որտեղ առկա են ներքին լարումն ու խորացող թշնամությունը:
Մի՞թե խոսքը նաեւ Հայաստանի հասարակության մասին չէ: