Կրեմլի «Երկաթե բռունցքի» մարտավարությունը և Ղարաբաղի ապագան. միջազգային մեդիայի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող սահմանագծերն այլևս իրարից մի քանի մետր հեռավորության վրա են:

Ընդամենն օրեր առաջերկու կողմերի զինվորականները պատերազմի հակառակ կողմերում էին: Իսկ հիմա նրանց կողքին է ռուս խաղաղապահը:
Գրում է ամերիկյան «The New York Times» պարբերականը՝ նկատելով. «
Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմը Լեռնային Ղարաբաղում վերածվել է լարված զինադադարի, որը պահպանվում է խիստ զինված ռուսական զորքերի կողմից: Ռուսաստանը, որը երկար ժամանակ սադրիչ էր Կովկասի ավելի լայն տարածաշրջանում, խաղաղարար դեր է ստանձնել, ինչը նոր փորձություն և հնարավորություն է վերջինիս համար՝ պահպանելու իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրներում»:

Պարբերականի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչներից ասել են՝ իրենց հավատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պարբերականն այնուհետև գրել է. «Ռուսաստանի նախագահըդադարեցրեց հազարավոր մարդկանց կյանքեր խլած պատերազմը: Բայց նա դա արեց` հեռանալով այն մարտավարությունից, որը Ռուսաստանն օգտագործել է հետխորհրդային շրջանի այլ հակամարտություններումռազմական միջամտությամբ, երբներխուժել է Վրաստանի և Ուկրաինայի տարածք»:

«Երկաթե բռունցքի» այդ մարտավարությունը կարծես թե Կրեմլում այլևս արդիական չէ, և ըստ վերլուծաբանների, Ռուսաստանն ավելի շատ կիրառում է մեղմ և կոշտ ուժի ավելի նուրբ համադրություն:

Կրեմլի ավելի թեթև միջամտությունն ակնհայտ էր Բելառուսի վերջին ընդվզման ժամանակ, երբ Ռուսաստանը զերծ մնաց ուղղակիորեն միջամտելուց և միայնաջակցություն առաջարկեց նախագահ Ալեքսանդր Գ. Լուկաշենկոյին:

Ըստ ամերիկյանի թերթի՝ վերջին պատերազմը դադարեցնելու բանակցություններում Վլադիմիր Պուտինը հենվել է Ռուսաստանի ռազմական հզորության սպառնալիքի վրա՝ հակամարտության երկու կողմերին զիջումներ պարտադրելով: Ռուսաստանը երկկողմանի պաշտպանական դաշինք ունի Հայաստանի հետ, բայցՊուտինը պնդել է, որ դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: Նա սերտ անձնական կապեր է պահպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ ռազմավարությունը Կրեմլին ռազմական հենակետ տրամադրեց տարածաշրջանում: Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանում արմատացավ:
Եվ մինչ Հայաստանում եռակողմ գործարքը պարտություն են համարում,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնումը `համարելով «պատմական հաղթանակ»:
«AP» գործակալության հաղորդմամբ Ալիևը դիմել է ազգին՝ ասելով. «Մենք բոլորս ապրում էինք մեկ երազանքով, և այժմ մենք այն իրականացնում ենք: Մենք հաղթանակ տարանք ռազմի դաշտում և քաղաքական դաշտում, և այդ հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Դա կլինի զարգացման, անվտանգության և առաջընթացի դարաշրջան»:

Պայմանագրով Ադրբեջանին հանձնաված երեք շրջաններից վերջինը Լաչինն էր: Լեռնային Ղարաբաղի շուրջը ադրբեջանական վերահսկողության հաստատման մասին է գրել նաև «Al jazeera» լրատվականը՝ համարելով, որ տարածաշրջանում աճում է Ռուսաստանի դերը:

Բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանը օգնում է մարդկանց վերադառնալ Ղարաբաղ:

Ըստ «Al jazeera»-ի՝ Մոսկվայի խաղաղարար դերակատարությունը ստվերել է Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, որոնք Ռուսաստանի հետ կազմում են Մինսկի խումբը, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ, բայց չի հասնել կայուն համաձայնության»:

Ռուսական «TASS» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:

«Բանակցություններն ընթացել են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի գործունեության հիմունքներին և սկզբունքներին վերաբերող տեխնիկական մանրամասների շուրջ: Ստորագրվել է համաձայնագիր: Այժմ ընթանում են անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի կենտրոնը հնարավորինս շուտ գործի», - ասվում է հաղորդագրությունում:
Թուրքական կողմը չի հրապարակել կնքված պայմանագրի որևէ մանրամաս:


Ռուսական «The Moscow Times» պարբերականն էլ ներկայացրել է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը և ինչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին:

Նավթով հարուստ Ադրբեջանը խոստացել է հսկայական գումարներ ներդնել վերականգնված շրջանները վերակառուցելու համար, բայց ղարաբաղահայության տնտեսական ապագան շատ ավելի անորոշ է:

Տարածաշրջանը վաղուց ապավինում էր Հայաստանի ֆինանսական օգնությանը, որի տնտեսությունը թույլ է:

Ինչպես կաշխատեն Ադրբեջան, Հայաստանի և Ղարաբաղիիշխանությունները, ըստ պարբերականի, նույնպես բաց հարց է, և, անշուշտ, լարվածություն առաջացնող:

«Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը երկիմաստ է մի շարք ասպեկտների տեսանկյունից: Օրինակ՝ որն է ռուս խաղաղապահների մանդատը և ինչպես կկազմակերպվի տեղի հայ և ադրբեջանցի բնակչության կյանքը»,- «The Moscow Times»-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով. «Եթե երկիմաստությունը պահպանվի, դա կարող է լինել լարվածության և ապակայունացման աղբյուր»:

Փորձագետներն ասում են, որ հնարավոր է այլ դիվանագիտական ձևաչափ ձևավորվի, և որ նոր ստատուս քվոն կարող է հնարավորություն ընձեռել, որպես բանակցությունների գլխավոր կետ: Բայց տարածաշրջանում անվստահությունը խորն է, և դժվար կլինի հաղթահարել տասնամյակների թշնամությունը: