Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում պատերազմի և խաղաղության ռիսկերին:
Ամերիկյան «The Washington post» պարբերականի «Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը սգում են պարտվածպատերազմը, բայց կասկածում են, որ խաղաղությունը տևական է լինելու» վերնագրով հոդվածում խոսվում է այն մասին, որկարճ, բայց դաժան պատերազմի պարտվող կողմում տարածքի կորուստը այնքան դառն է ընկալվում, որ ոմանք ասում են,թե կնախընտրեին պատերազմել:
Պարբերականը, միևնույն ժամանակ, հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը Հայաստանին, որ զինադադարի միակ այլընտրանքը կլինի մեկ այլ «ինքնասպանության» պատերազմ:
«Եթե ինձնից կախված լիներ, մենք հրադադար չէինք ունենա: Մենք կանգնած կլինեինք մինչև վերջ և հաղթող կլինեինք»,-թերթի հետ զրույցում ասել է 48-ամյա Սերյան Կարապետեանը՝ շինարար, բանվոր և 90-ականների պատերազմի վետերան,ով նույնպես կռվել է Շուշայում:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հանձնված բնակավայրերի բնակիչներից շատերը հավատում են, կամ գոնեհույս ունեն, որ մի օր կվերադառնան իրենց տներ:
«Հրադադարը երկար չի տևի», -ասել է պատերազմի վետերան Պավել Մակունյանը, ով մարտերն ավարտելուց հետոԱսկերանի մոտակայքում առաջնագծի դիրքերից իջեցրել է իր 150 կամավոր զինվորներից բաղկացած խումբը:
«Մենք տասնամյակներ պայքարել ենք և դեռ պայքարելու ենք», - ավելացրել է նա. «Միգուցե ոչ այսօր, բայց վաղը»:
Ամերիկյան «Forign policy» ամսագիրը «Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերը «ակնհայտորեն Մոսկվայի շահն» են»հովդված է հրապարակել, որտեղ ասվում է. «Նախկին Խորհրդային Միության այս անկյունում՝ հյուսիսում Ռուսաստանի,արևմուտքում Թուրքիայի և հարավում Իրանի միջև ընկած տարածքում, կանգնած ռուսական զորքը մեծ հեղաշրջում էկատարում Կրեմլի համար՝ տալով գերակշռություն Մոսկվային: Այնուամենայնիվ, առաջնագծում գտնվող հայքաղաքացիական անձանց և զորակոչիկների համար այդ ուժերի տեղակայումը քիչ լուծում է խոստանում տասնամյակներտևող ճգնաժամի հարցում: Հսկայական մարտահրավերները շարունակում են մնալ: Զենքերը լռել են միայն անհանգիստզինադադարի միջոցով, բայց տարածաշրջանը զրկված է կայուն խաղաղությունից»:
Ամսագիրը գրում է նաև, որ Մոսկվայի ռազմական միջամտությունը մեծ մասամբ արտոնված էր տարածաշրջանայինմրցակցին՝ Անկարային, Ադրբեջանի գլխավոր հովանավորին:
«Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ տարածքում առանց Ռուսաստանի ռազմական ներկայության միակ հակամարտությունն էր, ևդա երկարատև գրգռիչ հանգամանք էր Մոսկվայի համար»,-ամսագրին ասել է Երևանի անկախ հետազոտական կենտրոնի«Տարածաշրջանային հետազոտությունների» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով. «Ռուսական ուժերիտեղակայումը ակնհայտորեն Մոսկվայի համար շահեկան է»:
Մինչ ամերիկյան լրատվամիջոցները քննարկում են խաղաղության հաստատման տևական լինելու հարցը, ռուսականլրատվամիջոցները փորձում են ներկայացնել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերն ուձեռքբերումները: Ռուսական «РИА Новости» լրատվականը ուսումնասիրոթյուն է հրապարակել, ըստ որի, ռուսների 69% -ըկարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ:
Հարցվածների 48% -ը, ովքեր գիտեն կամ ինչ-որ բան են լսել հակամարտության մասին, պատասխանել են, որ տեղյակ ենվերջերս հայտարարված Ղարաբաղում ռազմական առճակատման ավարտի մասին:
Երկրներից ոչ մեկը չի կարող հաղթող համարվել, կարծում է հարցվածների 58% -ը, ովքեր գիտեն կամ ինչ-որ բան են լսելհակամարտության մասին: Կարծիքն այն մասին, որ հաղթանակը մնացել է Ադրբեջանին, ունի նրանց 14% -ը, մինչդեռհարցվածների միայն 1%-ն է Հայաստանին համարում հաղթող: 19%-ը դժվարացել է պատասխանել:
69%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ:Հարցվածների կեսից ավելին (57%) բավականին դրական է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահներիտեղակայումը, 25% -ը, ամենայն հավանականությամբ, բացասական: Տեսակետը, որ ընդհանուր առմամբ այս ռազմականհակամարտության ավարտից հետո Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունն ավելի մեծացավ, ունի հարցվածների 57% -ը: